Ադրբեջանն ավերել է Արցախի Մոխրենես գյուղը. լուսանկարներ

Հադրութ
2022 թվականի հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն ամբողջությամբ ավերված էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ:
Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը
«Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,– գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն ամբողջությամբ ավերված էր։
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին