ՊԵԿ-ը «հարձակվել է» բիզնեսի վրա․ սա ահաբեկչություն է․ Վահրամ Միրաքյան

Sputnik
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը երեկ սոցցանցում գրառմամբ հայտնել էր ՊԵԿ-ի՝ հակատնտեսական կոշտ մեթոդների մասին, ասում է՝ արդեն մի քանի դեպքի մասին գիտի։
Միրաքյանը վերլուծում է՝ այս տարի քանի որ բյուջետային մուտքերը նախատեսվածից քիչ են հավաքվում, ՊԵԿ-ը «հարձակվել է» բիզնեսի վրա: Ըստ նրա՝ աշխատանքի իմիտացիայի համար շատ կալանքներ են պետք, դրա համար էլ աջ ու ձախ կալանավորում են գործարարներին:
«Բառարանում եթե նայենք «ահաբեկչություն», նշանակում է քաղաքացիական հասարակության նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել՝ սեփական նպատակներին ծառայեցնելու համար: ՊԵԿ-ի գործողությունները երբեմն 100 տոկոսով համապատասխանում են ահաբեկչության ձևակերպմանը»,- կտրական նկարագրել էր «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահը։