Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

2024–ին ուկրաինական ԱԹՍ–ներից 723 մարդ է վիրավորվել, ավելի քան 120-ը`սպանվել. Միրոշնիկ

Ռոդիոն Միրոշնիկ
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի խոսքով` Ուկրաինայի զինված ԶՈւ–ի կողմից անօդաչուների կիրառումը քաղաքացիական մեքենաների, գյուղտեխնիկայի նկատմամբ զանգվածային բնույթ է կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի հունվարի 1-ից ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով տուժել է Ռուսաստանի 723 բնակիչ, սպանվածների թիվը հասել է 124-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Միայն հուլիսին ուկրաինական ԱԹՍ–ների զոհ է դարձել 16 մարդ, վիրավորվել` 170-ը։ Օգոստոսին տուժել է 73 մարդ և 10 խաղաղ բնակիչ մահացել», – հավելել է նա։
Միրոշնիկը նշել է նաև, որ հրետանուց հետո ԱԹՍ–ն սպառազինության երկրորդ տեսակն է խաղաղ քաղաքացիների դեմ կիրառելու հաճախականությամբ։
«Հարվածային անօդաչուները, FPV դրոններն ու կամիկաձե դրոնները քաղաքացիական անձանց հարված հասցնելու համար կիրառվելու դեպքում հանդիսանում են մարդու կյանքի և առողջության դեմ դիտավորյալ օգտագործած զենք», – ասել է նա։
Միրոշնիկի խոսքով` զոհվածների տվյալները ստուգվել են համապատասխան գերատեսչությունների կողմից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինուժի դրոնների դեմ «հակաթույն» չգտնելու դեպքում այդ թվերը կարող են աճել` հաշվի առնելով, որ նախորդ տարիների համեմատ խաղաղ բնակչության դեմ անօդաչուների կիրառման դեպքերն այս տարի զանգվածային բնույթ են կրում։
ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 117 ԱԹՍ ու 4 հրթիռ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ