Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն․ նա երկրում չէ

Ալեքսանդր Սարգսյան
Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքը դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկությունը հայտնում է Oragir.news-ը։
Նշենք, որ այսօր դատախազություն էին հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, նրա կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:
Դատախազությունից լրատվամիջոցին փոխանցել են, որ նրանք չեն ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չեն։
«Իրենց ներկայացուցիչները կապ են հաստատել, ասել են, որ երկրում չեն գտնվում։ Այդ անձինք դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին»,-հայտնել են դատախազությունից։
Հիշեցնենք` 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 դրամին համարժեք 19 600 000 դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։
«Մի հոգու չեն գտնում». Սաշիկ Սարգսյանը մեկնաբանել է իրեն վերագրվող «50/50»–ի լուրերը