ՆԳՆ–ն 30%-ով կօպտիմալացնի ձերբակալվածների պահման վայրերը. 33-ից 8-ը փակվել է

ՔԿՀ
Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ–ն 2024 թվականի ընթացքում նախատեսվում է 30 %-ով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ստորաբաժանումները պետք է պարտադիր համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ձերբակալվածներին պահելու այն վայրերը, որտեղ առավել քիչ անձինք են պահվել, մյուս կողմից՝ այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորանք կամ պայմաններ, որոշում է կայացվել կրճատել»,- հայտնել են ՆԳՆ–ից։
Նշվում է, որ ձերբակալվածների պահման 33 վայրերից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի ևս մեկի գործունեությունը։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։