Մերձավոր Արևելքի զարգացումները Ռուսաստանի ուշադրությունից դուրս չեն մնում. Պուտինը` Աբասին

ՌԴ նախագահի և Պաղեստինի առաջնորդի բանակցությունները տեղի են ունենում մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյի նստավայրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած ռազմական հատուկ գործողություն իրականացնելու անհրաժեշտությանը, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ուշադրությունից դուրս չեն մնում:
«Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանը, ցավոք, այսօր պետք է զենքը ձեռքին պաշտպանի իր շահերը և իր մարդկանց, բայց այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում և Պաղեստինում, մեր կողմից անուշադրության չի մատնված», - ասել է Պուտինը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների մեկնարկին:
Նա ընդգծել է, որ արաբական աշխարհի և, մասնավորապես, Պաղեստինի հետ ՌԴ-ն ունի վաղեմի և խորը կապեր, ինչը Մոսկվան բարձր է գնահատում:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
«Երեխաներին, կանանց հանգիստ թողեք». Պուտինը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին
«Եվ հասկանում ենք, որ մենք ձեզ հետ ընդհանուր դիրքորոշում ունենք այն մասին, որ տվյալ խնդրի արմատները գալիս են հեռավոր անցյալից և կապված են նախկինում միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի մակարդակով ընդունված որոշումների անտեսման հետ` կապված անկախ պաղեստինյան պետության ստեղծման հետ», - ասել է նա:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումն այս հարցում «անփոփոխ է»: «Այն վաղուց է ձևակերպված և ինչ-որ իրավիճակային բնույթ չի կրում։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարատև, հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի բոլոր որոշումները և, առաջին հերթին, ստեղծել լիարժեք պաղեստինյան պետություն», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Թեև վերջին անգամ Պուտինը և Աբասը հանդիպում են ունեցել երկու տարի առաջ, սակայն գտնվում են մշտական կապի մեջ։
Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են պաղեստինա–իսրայելական սրացումը