Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ օրում Կուրսկի սահմանային շրջանից դուրս է բերվել ավելի քան 2 հազար մարդ

Կուրսկ. Արխիվային լուսանկար
Մարզում ներկայումս գործում է 77 ժամանակավոր կացարան։ Դրանցում կա 5,5 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի սահմանային շրջանից մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ է դուրս բերվել, հայտնել է Կուրսկի մարզպետի մամուլի քարտուղար Իրինա Տոլմաչևան։
Մեկ օրում Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 2 հազար մարդ է դուրս բերվել։ Այս պահին տարածաշրջանում գործում է ժամանակավոր տեղակայման 77 կետ։ Այնտեղ գտնվում է 5,5 հազար մարդ Նրանցից մոտ 1000 – ը երեխաներ են»,-ասել է Տոլմաչովան Կուրսկի շրջանի կառավարության Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին ՌԴ Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԶՈւ–ի կողմից։ Օգոստոսի 12–ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Կուրսկի 28 բնակավայր։ Այդ 28 բնակավայրերում գտնվող 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է։
Կուրսկի մարզում օգոստոսի 12–ի դրությամբ ուկրաինական հարձակումից զոհվել է 12 քաղաքացիական անձ, 121-ը` վիրավորվել, այդ թվում՝ 10 երեխա: