ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքում խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ուկրաինական հարվածների տակ, 2 մարդ մահացել է, 31–ը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
12 մարդգտնվում է ծանր վիճակում, ևս 5–ը վիճակը ծայրահեղ ծանր է։ Տուժածների թվում12-ամյա երեխա կա։
Դեպքի վայրում աշխատում են սակրավորներն ու հատուկ ծառայությունները։
Լիսիչանսկը գտնվում է ճակատային գծի մոտ։ ՌԴ զինվորականները քաղաքն ազատագրել են 2022 թվականի ամռանը։ Ուկրաինական բանակը նահանջի ժամանակ պայթեցրել և ավերել է վարչական շենքերի մի մասը։
Մարտերի հետևանքով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել։ Ուկրաինական զորքը պարբերաբար գնդակոծում է այդ բնակավայրը։