ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է mashreghnews.ir news–ը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Աստարա նավահանգստի մոտ։ Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին խուճապի չմատնվել կրակոցների ու պայթյունների ձայներից։
Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ կեղծ թշնամու թիրախների ուղղությամբ։