Հայաստանում կյանքի միջին տևողությունը 22 տարում աճել է 2,2 տարով

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ–ում կյանքի տևողության վատթարագույն ցուցանիշները գրանցվել են 2000 և 2003 թվականներին, լավագույնը՝ 2019 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կյանքի միջին տևողությունը վերջին 22 տարումաճել է 2,2 տարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից (հրապարակված վերջին ցուցանիշները վերաբերում են 2022թ.)։
2000 թվականին հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմել է 72,9, իսկ 2022 թվականին՝ 75,1։
Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում էլ կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Օրինակ՝ 2000 թվականին երկրում կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 75,8, իսկ տղամարդկանցը՝ 70,1 տարի։ 2022 թվականին այս ցուցանիշներն արդեն համապատասխանաբար դարձել են 78,3 և 71,4։
Վերջին 22 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիներն ամենաերկարը ապրել են 2019 թվականին՝ միջինում մինչև 76,5 տարեկան, կանայք՝ 79,5, տղամարդիկ՝ 73,1։
Կյանքի տևողության ամենավատ ցուցանիշները գրանցվել են 2000 և 2003 թվականներին, երբ միջինում մարդիկ ապրել են 72,9 տարի: