Բրիտանիայում հայտարարել են` Եմենի Հոդեյդա նավահանգստի շրջանում հարձակում է եղել նավի վրա

Գերատեսչությունը հայտնել է նաև անցկացվող հետաքննության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բրիտանական ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի շրջանում գտնվող նավի վրա հարձակման մասին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հոդեյդայից 116 կմ հարավ-արևմուտք:
Միջադեպը որակվել է որպես հարձակում։ Գերատեսչությունից հայտնել են, որ իշխանությունները հետաքննություն են վարում:
Հարված Թել Ավիվին՝ ԱԹՍ-ների կիրառմամբ. Եմենի հութիները ստանձնել են պատասխանատվությունը
Ավելի ուշ վարչությունը, վկայակոչելով նավապետին, հայտնել է, որ նավից որոշ հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել։ Այնուհետև նավից ոչ հեռու նկատվել է մեկ այլ փոքր նավ, որը կասկածելի գործողություններ է կատարել և լուսային ազդանշաններ ուղարկել։ Երկու ժամ չանցած նավի մոտ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, իսկ ևս մեկ ժամ անց այն ենթարկվել է անանձնակազմ վերջրյա սարքի հարձակման։