Արարատում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ–ն։
«Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԴ քաղաքացի 42-ամյա տղամարդու դին է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին` ժամը 11.57-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի էր գտել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է