Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն ու նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, վստահ է, որ Միջազգային ֆեդերացիան իր ցանկությամբ է բաշխում մեդալները և դա քաղաքականություն է։ Գևորգ Ալեքսանյանն այդտեղ նաև կոռուպցիոն ռիսկ է տեսնում, որը չի կարող ապացուցել։
Միջազգային ֆեդերացիայի պատասխան նամակը նա կանխատեսելի է համարել։