«Թող մեր ոսկե մեդալը մեզ տան»․ Կարեն Գիլոյան

Sputnik
Մեր օլիմպիական հավաքականն արդեն Երևանում է։ Ուշադրության կենտրոնում անշուշտ, հունահռոմեական ոճի մեր ըմբիշներն էին, որոնց հետ էին հիմնականում կապված օլիմպիական ոսկու հույսերը։ Սակայն հավաքականը վերադարձել է առանց ոսկու փայլի։
Ամենաքննարկվողը Արթուր Ալեքսանյանի գոտեմարտն է իրանցի ըմբիշի հետ։ Հայկական կողմը պնդում է, որ Արթուր Ալեքսանյանինն էր հաղթանակը և հայտարարում, որ բողոքարկելու է բոլոր հնարավոր ատյաններում՝ մինչև Լոզանի միջազգային դատարան։
Օդանավակայանում փոխնախարար Կարեն Գիլոյանին լրագրողները հիշեցրել են մինչև Փարիզ մեկնելը նրա հայտարությունը, թե Հայաստանի 15 մասնակիցներից 10–ը մեդալ են բերելու։ Գիլոյանը ճշտել է՝ ասել է՝ ոչ թե «բերելու են», այլ «նվաճելու հնարավորություն ունեն»։