ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Վայոց Ձորի մարզում մկրտության արարողության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել մահացած երեխայի քրոջ մկրտության արարողությունից հետո կազմակերպված «փրփուր փարթի» միջոցառման ժամանակ։ 7–ամյա տղան գլխով հարվածել է առանձնատան լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Վայոց Ձորի ԲԿ։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։