Թուրքիան Մասկին և Բեզոսին հրավիրել է Ստամբուլում կայանալիք նիստին

Ջեֆ Բեզոս
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Թուրքիան հայտնի գործարարներ և միլիարդատերեր Իլոն Մասկին ու Ջեֆ Բեզոսին հրավիրել է Ստամբուլում կայանալիք նիստին: Տեղեկությունը հայտնում է «Dünya» թերթը։
«Ներդրումների հարցերով խորհրդատվական խորհրդի նիստը, որը վերջին անգամ անցկացվել է ութ տարի առաջ, տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 28-ին Դոլմաբահչեի պալատում։ Նիստին հրավիրված են համաշխարհային առաջատար ընկերությունների գլխավոր տնօրեններն ու տնօրենների խորհուրդների նախագահները, այդ թվում՝ Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ փոխնախագահ Ջևդեթ Յլմազի ստորագրությամբ ուղարկված հրավիրատոմսերում բազմաթիվ ընկերությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան անձանց խնդրել են պատասխան ուղարկել մինչև օգոստոսի 23-ը:
Ակնկալվում է, որ ներդրումների հարցերով խորհրդատվական խորհրդի նիստում հատուկ ուշադրություն կդարձվի Չինաստանի եւ Պարսից ծոցի երկրների ընկերություններին:
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Instagram»–ը