Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն իր առաջին հաղթանակն է տարել Հայաստանի դրոշի ներքո

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
21-ամյա Էլինան հաղթանակով է մեկնարկել Ամերիկյան Ցինցինատիում ընթացող WTA 1000 մրցաշարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սպորտային քաղաքացիությունը Ռուսաստանից Հայաստան փոխելուց հետո առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի։
Cincinnati Open-ի որակավորման փուլում մարզիկը երկու սեթում հաղթել է ամերիկացի մրցակցին ու դուրս եկել եզրափակիչ։ Որակավորման եզրափակիչ փուլում Էլինան կխաղա բրիտանացի Հարիետ Դարտի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Կանանց թենիսի ասոցիացիան թարմացրել է Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:
Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: