ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզի Մարտինովկայի, Բորկիի և Կորենևոյի շրջանում հետ է մղել ուկրաինական զորքի 7 գրոհ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» ստորաբաժանման և պահեստազորի ակտիվ գործողությունների, բանակային ավիացիայի հարվածների, ԱԹՍ–ների և հրետանու կրակի շնորհիվ մեկ օրում հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի դեսանտագրոհային 80-րդ և 82-րդ գրոհային բրիգադների 7 գրոհ Մարտինովկա, Բորկի և Կորենևո բնակավայրերի շրջանում», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կաուչուկի շրջանում կանխվել են զրահատեխնիկայով շարժական խմբերի առաջխաղացման փորձերը։
Նշվում է, որ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 1 տանկ, «Bradley» հետևակի 8 մարտական մեքենա, 16 մարտական զրահամեքենա և 14 պիկապ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։