ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ուկրաինական ԶՈւ–ի ակտիվության պատճառով Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչներին պատրաստվում են տեղափոխել ավելի ապահով վայրեր։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեզ մոտ տագնապային առավոտ էր։ Կրասնոյարուժսկի շրջանի սահմանին թշնամին ակտիվ է եղել։ Վստահ եմ, որ մեր զինվորականները կանեն ամեն ինչ, որպեսզի ի հայտ եկած վտանգը կարողանան կանխել։ Մենք սկսում ենք մեր բնակիչների տեղափոխումը, որպեսզի կարողանանք ապահովել նրանց անվտանգությունն ու առողջությունը։ Նրանք ավելի ապահով վայրեր կտեղափոխվեն»,- իր Telegram ալիքում տեսաուղերձի միջոցով ասել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ մարդկանց հետ համաձայնեցման և դուրսբերման գործընթացն արդեն սկսվել է, տրանսպորտն էլ ճանապարհին է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով` այդ թվում ԱԹՍ-ներով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։