«Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցների գործով կա 5 ձերբակալված. ԶԼՄ

Օգոստոսի 8–ին Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Երևանի «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցների գործով կա 5 ձերբակալված: Այս մասին տեղեկացնում է ArmLur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություների համաձայն՝ կռվի պատճառը եղել է այն, որ միջադեպի մասնակիցներից մեկի ընկերուհուն «այլ աչքով են նայել»:
Նշվում է, որ օգոստոսի 8–ին Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել դեպքի վայր ժամանած BMW–ի ուղևորներին։
«Վահրամաբերդի ձորում» սպանություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը. ՔԿ
Այդ ժամանակ նշված BMW-ի ուղևորներից մեկն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։
Դեպքի վայր ժամանած մեկ այլ` «Porche» ավտոմեքենայի ուղևորն էլ իր մոտ եղած ատրճանակից է կրակոց արձակել։ Այդ ժամանակ BMW ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։