Մոսկվայի մարզում մեկնարկել է «Բանակ-2024»–ը. զենքի ավելի քան 20 հազար նմուշ կներկայացվի

Այս տարի ֆորումը զանգվածային չի լինի։ Չեղարկվել են ռազմական օկրուգներում, Կուբինկա օդանավակայանում և Ալաբինո զորավարժարանում ֆորումի շրջանակում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև մշակութային և ժամանցային միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն այսօր սկսում է աշխատանքը ՌԴ ԶՈւ «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգում։
Ֆորումում ներկայացված կլինի ռազմական և երկակի նշանակության ավելի քան 20 հազար ցուցանմուշ։
«Ցուցադրությունը կազմակերպվել է` հաշվի առնելով ռազմական հատուկ գործողությունների անցկացման փորձը։ Հայրենական և արտասահմանյան ավելի քան հազար ձեռնարկություն կներկայացնեն ռազմական և երկակի նշանակության ավելի քան 20 հազար ցուցանմուշ` մանրակերտերի, գովազդային և տեղեկատվական նյութերի տեսքով», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Պատրիոտի» բաց հարթակներում կազմակերպվել է ՌԴ ՊՆ ռազմական նշանակության արտադրանքի, արդյունաբերական և տեխնիկայի ձեռնարկությունների նմուշների ցուցադրություն։
Առանձին ցուցադրվելու են ռազմական հատուկ գործողությունների ժամանակ արդյունավետություն ցուցաբերած «Բերեժոկ» մարտական բաժնով БМП-2М–ը, «Պրորիվ» Т-90М տանկերը և Т-80БВМ–երը, БРЭМ-1М զրահապատ տարհանող մեքենան, «Ֆլոքս» և «Մալվա» հրետանային զենքերը, «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրը, «Իսկանդեր–Մ» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը, «Տորնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, «ՏՕՍ-2» ծանր հրանետային համակարգը։
«Բանակ-2024» ֆորումը
Բացի այդ, ներկայացվելու են հեռավար ականապատման ինժեներական համակարգեր, «Կորնետ-Դ1» ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրը, «ՏՈՐ-Մ2Կ» զենիթահրթիռային համալիրի մարտական մեքենան, «Պանցիր–Ս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրը, «Գիբկա-Ս» զենիթահրթիռային համալիրի մարտական մեքենան։
«Բանակ-2023» ֆորումի ժամանակ ավելի քան 400 մլրդ ռուբլու պայմանագիր է կնքվել. ՌԴ ՊՆ
«Միջազգային դաշտում ՌԴ ռազմական նշանակության արտադրանքի առաջխաղացման նպատակով «Ռոսոբորոնէքսպորտը» արտահանման համար նախատեսված զենքի և տեխնիկայի նմուշների ցուցադրություն է կազմակերպել», – հավելել են ՌԴ ՊՆ–ից։
Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 120 արտասահմանյան ընկերություն, հրավիրվել են 110 օտարերկրյա պետությունների ռազմական պատվիրակություններ։
«Բանակ-2024» ֆորումը
Օգոստոսի 13-ին նախատեսվում է ՌԴ ՊՆ–ի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև պետական պայմանագրերի, ինչպես նաև «Ռոսոբորոնէքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտների հետ միջազգային պայմանագրերի կնքման արարողություն։
«Բանակ-2024»–ը «Պատրիոտ» մերձմոսկովյան այգում կանցկացվի օգոստոսի 12-14-ը։
ՌԴ ՊՆ-ն «Բանակ» ֆորումի շրջանակում միջազգային հակաֆաշիստական կոնգրես կանցկացնի. Շոյգու