Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 18 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 շրջանի վրա․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով` այդ թվում ԱԹՍ-ներով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում իր տարածքի 3 շրջանի վրա 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նախորդ գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձը, որն արվել է ԱԹՍ-ների միջոցով։ Նպատակ է եղել ՌԴ տարածքում տարբեր օբյեկտների հարվածներ հասցնել։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ինքնաթիռի տիպի 18 ԱԹՍ է խոցվել։ Դրանցից 11-ը՝ Կուրսկի, 5-ը՝ Բելգորոդի և 2-ը՝ Վորոնեժի շրջանների մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով` այդ թվում ԱԹՍ-ներով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։