Հայ–ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի հայկական Գոմք գյուղի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Վայոց Ձորի մարզի հայկական Գոմք գյուղի ուղղությամբ։
Հայ–ադրբեջանական սահմանին ական է պայթել. կան վիրավորներ
Միջադեպի հետևանքով Շարուր թաղամասի բնակիչ 19-ամյա Բախտիյար Սուլթանովը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։