Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը կայուն ծանր է. նախարարություն

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Նախարարությունից հայտնում են, որ 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11–ի առավոտյանԵրևանի Հերացի փողոցում բեռնատար է շրջվել։ Բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազը», Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը և «Toyota»-ն։
Ըստ առողջապահության նախարարության` բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։