Սպորտային գլխավոր իրադարձությունն ավարտված է։ Օգոստոսի 11–ին Փարիզի Ստադ դե Ֆրանս մարզադաշտում տեղի է ունեցել 33-րդ օլիմպիական խաղերի փակման արարողությունը։
Օլիմպիական կրակը մարել է 22-ամյա ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը։ Ի դեպ, նա այս խաղերին նվաճել 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ։
Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 33-րդ օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է 4 մեդալ` 3 արծաթ և 1 բրոնզե։