ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի ոստիկանության շենքում 6 տարեկան երեխան պատահաբար սպանել է ոստիկան հորը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությանը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 5-ի սահմաններում։ Տղան հորը սպանել է նրա հաշվեցուցակային ատրճանակից։
Հետաքննություն է սկսվել։ Ներքին գործերի նախարար Կալին Ստոյանովը պահանջել է, որ ոստիկանության տարածքային վարչության պետը հրաժարական տա։
Սպանված 49-ամյա Նիկոլայ Ֆիլիպովը Պլովդիվի ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի հրաձգության հրահանգիչն էր: