ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե մեդալ:
Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 467 կգ։
Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ հաղթահարեց 210 կգ։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 215 կգ, որն ավելի հեշտությամբ բարձրացրեց ։ Երրորդի ժամանակ պատվիրեց 218 կգ, բայց այն չկարողացավ բարձրացնել՝ այս վարժությունում իրենից առաջ թողնելով Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից Գոռ Մինասյանին ու Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին։
Հրում վարժությունը Վարազդատ Լալայանը մեկնարկեց 247 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար ավելացրեց 5 կգ ու հաջողությամբ հրեց 252 կգ-ը, երրորդ՝ 256 կգ-ոց մոտեցումը ձախողեց։
Նշենք, որ Լալայանը ՕԽ-ում Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկն էր:
Վարազդատ Լալայանը, Լաշա Տալախաձեն և Գոռ Մինասյանը
© Sputnik
Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը օլիմպիական ուղեգիր է վաստակել Թայլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի գավաթի խաղարկության ժամանակ։
Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով: