Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել

Շտապօգնության ավտոմեքենա
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ ՀՀ Վայոց Ձորի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի 120.5 կմ հատվածում բախվել են «BMW X5» և «ԶԻԼ 433» մակնիշի ավտոմեքենաները։ Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «BMW»–ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների և տուժածների ինքնությունը պարզվում է։
Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. տեսանյութ