ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունից բարձրաստիճան զինվորական պատվիրակություն է մեկնել Ռուսաստան Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
Պատվիրակությունը, որը գլխավորում է Խաթամ ալ Անբիայի կենտրոնական շտաբի համակարգողի տեղակալ բրիգադային գեներալ Ալի Շադեմանին, Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հրավերով:
Իրանցի պաշտոնյաները մասնակցելու են «Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացման արարողությանը։
Համաժողովը կանցկացվի Մոսկվայում օգոստոսի 12–14–ը: