Իրանի նախագահը կառավարության գրեթե ամբողջությամբ նոր կազմ է առաջարկել․ ԶԼՄ

Մասուդ Փեզեշքիան
Իրանի նոր կառավարությունում միակ կին պաշտոնյան կարող է դառնալ Ֆարզանե Սադեղը, որին առաջադրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Մասուդ Փեզեշքիանը, որը հուլիսին ընտրվեց Իրանի նախագահ, Մեջլիսին (խորհրդարան) է ներկայացրել նոր կառավարության անդամների թեկնածուների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:
Ըստ այդ ցուցակի` նախորդ կազմից իրենց պաշտոնը կպահպանեն տեղեկատվության (հետախուզության) նախարար Իսմայիլ Խաթիբը և արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդել Նասեր Հեմաթիին, ԱԳ նախարար` Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբաս Արաղչիին, իսկ ՊՆ ղեկավար՝ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեին:
Նոր կառավարության կազմում միակ կինը կարող է դառնալ Ֆարզանե Սադեղը, որն առաջարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում: