Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 8 մեդալով

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 8 մեդալով
Բրոնզե մեդալակիրներից մեկը աղջիկ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնա 2 ոսկե և 6 բրոնզե մեդալներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ոսկե մեդալի են արժանացել Էդուարդ Քարամյանը (52 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (63 կգ)։
Բրոնզե մեդալակիրներն են Աստղիկ Խաչատրյանը (40 կգ), Սուրեն Բաբլումյանը (42 կգ), նարեկ Մխիթարյանը (46 կգ), Մենուա Ուլիխանյանը (48 կգ), Բագրատ Ղազարյանը (54 կգ), Նարեկ Կիրակոսյանը (66 կգ)։
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվել է Բոսնիա և Հերցեգովինայում օգոստոսի 1–11–ը։
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 8 մեդալով
Պատրաստվելու եմ մյուս խաղերին. Վարազդատ Լալայանը` օլիմպիական առաջին մեդալի մասին