ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մոտ հազար մարդ է տարհանվել, երբ այնտեղ հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած 250-կիլոգրամանոց չպայթած ռումբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքային իշխանությանը։
«Մերգելթայխշտրասեի երկու կասկածելի հատվածների զննումը հաստատել է չպայթած ամերիկյան ռումբի առկայությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առավոտյան ժամը 10-ից 250 մետր շառավղով տարհանում է իրականացվում։ Մոտ 1000 բնակչի տարհանումն ավարտվել է», - հայտնել են Դորտմունդի վարչակազմից։
Նշվում է, որ ռումբն անվտանգ վնասազերծելու համար տարհանում են նաև այդ շրջանում գտնվող երկու ծերանոցների բնակիչներին: