Արդեն 20 ժամ է` Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհ է մոլեգնում․ ԶԼՄ

Հրդեհ. արխիվային լուսանկար
Հրդեհի դեմ պայքարին նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արդեն 20 ժամ է` Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա քաղաքում անտառային հրդեհ է մոլեգնում, կրակի դեմ պայքարում են նաև օդից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Aydınlık» թերթին։
«Մանիսա քաղաքի Սալիհլի շրջանում անտառային հրդեհը բռնկվել է երեկ և արագ տարածվել քամու պատճառով։ Օդային և ցամաքային ուժերը շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները», - գրում է թերթը։
Հաղորդվում է, որ կրակի դեմ պայքարին մասնակցում է 5 ինքնաթիռ, 10 ուղղաթիռ, 40 ցամաքային մեքենա, 10 ջուր տեղափոխող մեքենա, 5 բուլդոզեր, 6 ցամաքային թիմ և բազմաթիվ հրշեջ բրիգադներ:
Ըստ լրատվամիջոցի` գիշերային տեսանելիության երկու ուղղաթիռ ամբողջ գիշեր մարել են հրդեհը, իսկ կրակը վերահսկողության տակ առնելու ջանքերը շարունակվում են օդից և ցամաքից։