ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դևիդ (Ջեյ Դի) Վենսը առաջարկում է արտաքսել անօրինական միգրանտներին։ Նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի տարածքում շուրջ 20 մլն անօրինական միգրանտ կա, ինքն առաջարկում է սկզբի համար արտաքսել 1 միլիոնին։
«Ես առաջարկում եմ հետևյալը՝ եկեք սկսենք 1 միլիոնից, հետո շարժվենք առաջ», - ասել է Վենսը։
Հանրապետականները, այդ թվում՝ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, հանդես են գալիս ԱՄՆ-ում միգրացիոն քաղաքականության կտրուկ խստացման օգտին:
Թրամփը բազմիցս խոստացել է Սպիտակ տուն վերադառնալու դեպքում նախաձեռնել ամերիկյան պատմության մեջ ամենամասշտաբային արտաքսման արշավը։