Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում մեդալ չնվաճեց

Նա երկամարտի արդյունքներով բարձրացրեց 398 կգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպային չեմպիոն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը մեդալակիր չդարձավ, նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Երկամարտի արդյունքներով նա բարձրացրեց 398 կգ։
Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ հաղթահարեց 180 կգ-ը, երկրորդ մոտեցման համար պատվիրեց 186 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել։ Երրորդի ժամանակ նույնպես պատվիրեց 186 կգ ու այս անգամ կռիվ տալով ծանրաձողի հետ՝ կարողացավ գլխավերևում այն։
Հրում վարժությունում էլ 212 կգ-ով մեկնարկեց և առաջին մոտեցման ժամանակ կարողացավ պահել ծանրաձողը: Երկրորդ ու երրորդ մոտեցումներին նա պատվիրեց 218 կգ և երկու դեպքում էլ անհաջողության մատնվեց:
Հիշեցնենք, որ Գարիկ Կարապետյանը օլիմպիական ուղեգիր էր վաստակել Թայլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի գավաթի խաղարկության ժամանակ։