ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Չինական շուկաներում չինական Սիրահարների օրվա կապակցությամբ անցկացվում է «Պատրաստված է Ռուսաստանում» ազգային բրենդի դրոշի ներքո ռուսական ապրանքների առաջխաղացման լայնածավալ ակցիա, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Արտահանման կենտրոնի (ՌԱԿ) մամուլի ծառայությունում:
Այս տարի օգոստոսի 10-ին Չինաստանում նշվում է Սիրահարների ավանդական տոնը, որը հայտնի է նաև որպես «երկյոթնյակի» տոն, քանի որ ըստ լուսնային օրացույցի՝ այն համընկնում է 7-րդ ամսվա 7-րդ օրվա հետ:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի Արտահանման կենտրոնը՝ Չինաստանում սիրահարների օրվա կապակցությամբ կենտրոնը ակցիա է սկսել՝ ի պաշտպանություն «Արտադրված է Ռուսաստանում» ապրանքանիշի ապրանքների: Ակցիայի առանցքային միջոցառումներից է ուղիղ եթերը Պեկինի Ռուսական մշակութային կենտրոնում՝ Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, Douyin սոցցանցի հարթակում, որը վարում են հայտնի չինացի բլոգերները:
«Ակցիայի շրջանակներում չինական սոցիալական ցանցերում՝ հայտնի բլոգերների ներգրավմամբ, որոնց ընդհանուր լսարանը կազմում է 7 միլիոն մարդ, ուղիղ եթերներ են անցկացվում, որոնք պատմում են ռուսական արտադրանքի մասին՝ «Պատրաստված է Ռուսաստանում»՝ պատրաստված է սիրով» կարգախոսի ներքո»,-ասվում է ՌԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Չինական մարքեթփլեյսի օգտատերերը ակցիայի շրջանակներում ծանոթանում են այն ապրանքներին, որոնք կարելի է սիրելիին նվիրել սիրահարների օրը: Առաջին հերթին՝ ռուսական հրուշակեղենի հետ․ քաղցրաբլիթներ, շոկոլադներ, վաֆլիներ, մեղր և քաղցրավենիք, որոնք ավանդաբար մեծ ուշադրություն են գրավում չինացի գնորդների կողմից, պարզաբանել են ՌԱԿ-ում։
Ի պատիվ սիրահարների օրվա, Չինաստանում ՌԱԿ-ի ցուցադրման-համտեսման տաղավարի տարածքում անցկացվում են նաև անմիջական շփման միջոցառումներ: Դրանց մասնակցում են 45 ռուսական և չինական ընկերություններ Հարբինում և 25-ը՝ Շանհայում։