ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Կուրսկի ատոմային էլեկտրակայանի շուրջ իրավճակը վերջին օրերին բավականին սրվել է, քանի որ իրական վտանգ կա, որ Ուկարիանյի ԶՈւ-ն հարվածներ կհասցնի։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան։
«Օգոստոսի 8-ին ԱԷԿ-ի տարածքում խոցված հրթիռների մասեր և բեկորներ են հայտնաբերվել, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի տարածքում։ Կիևի ռեժիմի գործողություններով օգոստոսի 9-ի երեկոյան շարքից հանվել է տրանսֆորմատորային ենթակայանը, ինչի պատճառով Կուրսկի ԱԷԿ-ին ամենամոտ Կուրչատով քաղաքը մնացել է առանց էլեկտրականության»,- ասված է հաղորդագրությունում:
Ներկա պահին պահպանվում է ԱԷԿ-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածների և սադրանքների իրական վտանգը: