Իրանը ռազմական հանցագործություն է որակել Իսրայելի հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին

Դպրոցում պատսպարվել էին մարդիկ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և փախչելով այստեղ էին հասել Գազայի այլ հատվածներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ռազմական հանցագործություն է որակել Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում Էթ-Թաբիին դպրոցի ուղղությամբ հարվածը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով:
«Խաղաղ պաղեստինցիների վրա սիոնիստական ռեժիմի խելագար հարձակումների շարունակությունը, ինչպես նաև ռեժիմի այսօրվա նողկալի հարձակումը Էթ Թաբիինի դպրոցում ապրող պաղեստինցի փախստականների վրա ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսրայելական ռեժիմը չի պահպանում միջազգային իրավունքի ոչ մի նոր և բարոյական սկզբունք»,-Քանանիի խոսքը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ օգոստոսի առաջին 10 օրվա ընթացքում Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ութ դպրոցի՝ ՀԱՄԱՍ-ի «որսի» շրջանակներում: