Հայաստանը ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Բրազիլիային՝ օգոստոսի 9-ին Սան Պաուլո նահանգում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ կործանված ինքնաթիռը եղել է ATR-72 մոդելի` նախատեսված 68 ուղևորի համար։ Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) մեկնում էր Գուարուլհոս (Սան Պաուլո)։ Այն ընկել է Վինյեդու քաղաքի բնակելի թաղամասերից մեկի վրա։ Ավիաթարի պատճառները հայտնի չեն։
Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։