Հայաստանում չգիտեն՝ երբ է բացվելու հյուպատոսությունը Թավրիզում

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Հայաստանի հյուպատոսության բացումը նախատեսվում է 2024 թվականի սկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը տեղեկություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։
Այս ենթադրությունը կարելի է անել ՀՀ ԱԳՆ-ի՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։
«Տեղեկացնում ենք, որ Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությանը նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ):
Հիշեցնենք՝ Իրանում բազմիցս հայտարարել էին, որ հույս ունեն, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին։