ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 5 261 մեքենա։ Նրանցից Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1729 բեռնատար։
Վերջին մի քանի օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական հերթեր են գոյանում։
Խցանումները մեծանում են արտահանման և հանգստի սեզոնին, ուղևորների և բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):