Ընթացիկ շաբաթում հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն հետաձգել են «միջանցքի» հարցը։
Նախ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են տրանսպորտային երթուղիների հարցը, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այնուհետև դա հաստատեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ «Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»․ Sputnik Արմենիային ասացին ԱԳՆ-ից։
Խաղաղության պայմանագրում հաղորդակցությունների հարցը հանելու կողմերի որոշումը քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը սա նոր մարտահրավեր է համարում Երևանի համար։