ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Չորս դրոն հարվածել է Շեբեկինոյի բազմաբնակարան շենքերից մեկին, հրդեհ է բռնկվել մի քանի բնակարաններում։ Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում։
«Ուկրաինայի զինված ուժերի չորս դրոն հարվածել է Շեբեկինոյում գտնվող բազմաբնակարան շենքին։ Աղետների կենտրոնի տվյալներով՝ բժշկական օգնության համար ոչ ոք չի դիմել։ Հրդեհ է բռնկվել մի քանի բնակարաններում»,- նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ-ի աշխատակիցները զբաղվում են հրդեհի օջախների վերացմամբ։ Ներկայումս հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է:
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Շեբեկինոյի բազմաբնակարան շենքին
© Photo : Администрация Белгородской области
Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից հեռու է 4 կմ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: