ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում հետագայում ևս բարձրացնել Վլադիմիր Զելենսկու ռեժիմի, նրա հովանավորների բարբարոսական գործողությունների հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևը շարունակում է ընդլայնել իր ահաբեկչական ակտիվությունը, ինչը հաստատվում է վերջին իրադարձություններով. Ռուսաստանի տարածքում կրկին հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախների և խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ դառնալով մարդկային զոհերի պատճառ», - ասել է նա:
Զախարովան հավելել է, որ Մոսկվան միջազգային հանրության ուշադրությունը բազմիցս հրավիրել է համապատասխան փաստերի վրա և կշարունակի դա անել: