Խոշոր ավտովթար Հյուսիս-հարավ ճանապարհին. կան տուժածներ

Բախված մեքենաների վարորդները և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևանում` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հատվածում, այսօր խոշոր վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 9-ին` ժամը 18։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վթարը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ե․) և «Nissan» (վարորդ՝ Ս․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Վարորդը վթարի զոհ է դարձել Հյուսիս-Հարավ ճանապարհի չշահագործվող հատվածում