ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը՝ համապատասխանեցնելով նոր սահմանագծին:
Նոր քարտեզում նշված չեն այն հողատարածքները, որոնք պատկանել են գյուղի բնակիչներին մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Փոփոխությունը նկատել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ ոչ պաշտոնական տվյալներով հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև տարաձայնություններ կան Տավուշի մարզի նոր ճանապարհի երթուղու վերաբերյալ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է տրամադրում Կիրանցի այն բնակիչներին, որոնց պատկանող գույքը սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին է անցել։ Խոսքը 30 անձին պատկանող 54 գույքի մասին է։