Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին. Մեհդի Սոբհանի

Իրանի դիրքորոշումն անփոփոխ է` Իսրայելը պետք է պատժվի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Իրան–Իսրայել լարվածությանը։
«Այս անգամ էլ մենք կպատժենք, և այն կլինի ժամանակին ու հաշվարկված»,–լրագրողներին ասաց Սոբհանին։
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը հրթիռի ուղիղ հարվածով սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա։ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար։