ՀՀ ՆԳՆ–ն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է կամովի հանձնել զենքերը

Զենք
Ոստիկանությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղից ՀՀ բերված զենքերի հաշվառման կարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված հայրենակիցներին կոչ է անում իրավապահ մարմիններին կամովի ներկայացնել իրենց մոտ եղած զենքերը և համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո ստանալ թույլտվություն։
Խոսքը ՀՀ-ում չհաշվառված որսորդական ողորկափող կամ ակոսափող հրազեն, գազային ատրճանակ, ինչպես նաև պարգևատրական զենքերի մասին է։
Զենքը կամավոր հանձնելու դեպքում իրավապահները խոստանում են վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից հետո տալ օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն և զենքը վերադարձնել քաղաքացուն՝ համապատասխան թույլտվությամբ: