«Հայկական ավիաուղիները» սկսել է Երևան–Կազան–Երևան երթուղով չվերթերը

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ «Հայկական ավիաուղիները» սկսել է Երևան–Կազան–Երևան երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չվերթերը մեկնարկել են այսօրվանից` օգոստոսի 9–ից։
Դրանք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: