ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Այս տեղեկությունը News.am-ին հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):